Skip to main content
  1. Главная
  2. Castrol в центральной азии и мире
  3. Дистрибьюторы
  4. «Քալանթարյան Ֆէմիլի» ՓԲԸ - Castrol-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

«Քալանթարյան Ֆէմիլի» ՓԲԸ - Castrol-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Ընկերության մասին

Քալանթարյան Ֆէմիլի ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն բիզնես կառույցներից է,որն իր գործունեությունն է ծավալում մի շարք ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, շինարարություն, քսանյութեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Ընկերության գործունեությունը կառուցված է ազնվության, հուսալիության և երկարաժամկետ գործընկերության սկզբունքների վրա։

 

2000 թվականից ի վեր մենք հպարտությամբ ներկայացնում ենք Castrol ապրանքանիշը Հայաստանում։ Այսօր հանդիսանում ենք Castrol-ի միակ պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը՝ կրելով լիակատար պատասխանատվություն մեր երկրում ապրանքանիշի ներկայացվածության և զարգացման համար։ Մենք ապահովում ենք Castrol-ի օրիգինալ արտադրանքի մատակարարումը հայկական շուկա՝ որակի խիստ վերահսկողությամբ և լայն տեսականու կայուն հասանելիությամբ։

 

Երևանում գործող պահեստի և ներդրված լոգիստիկ համակարգի շնորհիվ մատակարարումները իրականացվում են մինչև 48 ժամվա ընթացքում՝ Հայաստանի բոլոր մարզեր։ Մեր աշխատանքային կառուցվածքը հնարավորություն է տալիս պահպանել կայուն պահեստային պաշարներ, արագ արձագանքել շուկայի պահանջներին և ապահովել գործընկերներին անհրաժեշտ ապրանքներով՝ երկրի ցանկացած տարածքում։

 

Մեծածախ գործունեությունից զատ, ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ՖԷՄԻԼԻ ՓԲԸ-ն ակտիվորեն գործում է նաև մանրածախ հատվածում։ Ունենալով Castrol-ի պաշտոնական մանրածախ խանութ, որը գտնվում է մասնագիտացված ավտոմոլում, հաճախորդներին առաջարկում ենք Castrol արտադրանքի լայն տեսականին՝ անմիջականորեն պաշտոնական ներկայացուցչից: Ինչպես նաև գործում է պաշտոնական սպասարկման կետ, որտեղ իրականացվում են ավտոյուղի փոխարինման պրոֆեսիոնալ ծառայություններ և տրամադրվում է մասնագիտական տեխնիկական խորհրդատվություն՝ լիովին համապատասխան Castrol-ի միջազգային չափանիշներին։

 

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ՖԷՄԻԼԻ ՓԲԸ-ն տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն խոշոր արդյունաբերական ընկերություններին՝ օգնելով ընտրել համապատասխան քսանյութեր, պաշտպանել սարքավորումները և բարձրացնել դրանց շահագործման արդյունավետությունը։ Մենք կարևորում ենք գործընկերների հետ սերտ համագործակցությունը՝ ձևավորելով երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերություններ։

Կոնտակտային տվյալներ: +374 91 007 019
Կենտրոնական գրասենյակ:  Դավիթ Բեկ 83/12
Կայք։  www.kalantaryanfamily.com
Էլ․ Փոստ։  info@kalantaryanfamily.com

Մենք սպասարկում ենք Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտները, որոնց թվում են՝

 

  • Հանքարդյունաբերություն և հանքանյութերի վերամշակում
  • Տրանսպորտ և լոգիստիկ պարկեր
  • Էներգետիկ և արդյունաբերական կազմակերպություններ
  • Ավտոսպասարկման կենտրոններ և դիլերներ
  • Շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա
  • Պետական ոլորտի կառույցներ

Castrol Armenia-ն թվային ցուցանիշներով՝

 

  • 25+ տարվա ներկայություն շուկայում
  • 400+ գործընկեր
  • 6+ սպասարկող ոլորտ
Հայաստանում մեր երկարամյա գործունեությունը վկայում է ընկերության հզորության, տեխնիկական ներուժի և վստահելի համագործակցություն ապահովելու կարողության մասին։ Սրանք այն արժեքներն են, որոնք լիովին համահունչ են Castrol ապրանքանիշի բարձր չափանիշներին։